Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է

22.11.2017, 10:36
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արցախում ականի պայթյունից 3 զինվոր է զոհվել, ևս մի զինվոր վիրավորվել է։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):

Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–