484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կենտրոնական բանկը ներկայացրել է նոր կոմպոզիտային թղթադրամները
18:29
22 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական դրամը շրջանառության մեջ ներդնելու օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն մեկ տարի անց` 2018 թվականի նոյեմբերին։

Կոմպոզիտային են մասամբ թղթից և մասամբ պոլիմերից (պլաստիկից) բաղկացած թղթադրամները։

Ըստ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի, ԿԲ–ն թողարկել է նոր թղթադրամների նախատիպը` «Նոյյան տապան» կոլեկցիոն թղթադրամներ 500 դրամ անվանակական արժեքով։

«Որպեսզի մեր մասնագետները գործնականում որոշեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների բոլոր որակական հատկանիշները, որոշում է կայացվել թողարկել հավաքորդական թղթադրամներ 500 դրամ անվանական արժեքով։ Այս թղթադրամն ավելի լավ պաշտպանիչ նշաններ ունի, որոնք կօգտագործվեն նաև բոլոր կոմպոզիտային թղթադրամներում», – նշել է նա։

Загружается новость ... "Лево"

500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:

2017 թվականի մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը մրցույթ հայտարարեց կոմպոզիտային թղթադրամներ տպելու վերաբերյալ, իսկ հուլիսին` էսքիզների մրցույթ։ Նահապետյանը նշեց, որ մրցույթի արդյունքներով, գերմանական Giesecke & Devrient ընկերությունը կթողարկի նոր հայկական թղթադրամներ։ Իսկ էսքիզների մրցույթում, որին մասնակցում էին 30–ից ավելի դիզայներներ, ԿԲ–ի Արվեստի խորհուրդը քվեարկության արդյունքներով 3 դիզայներների` Էդվարդ Կուրղինյանի, Վարդան Վարդանյանի, Սուրեն Սիմոնյանի աշխատանքներն է ընտրել։ Ընդ որում, Նահապետյանը նշեց, որ նրանց էսքիզների կոմբինացիան վերցվել է որպես հիմք` թղթադրամների վերջնական տեսքը որոշելու համար։

Նահապետյանը ներկայացրել է թղթադրամների նոր էսքիզները, նշելով, որ դրանք դեռ պետք է վերջնական տեսքի բերվեն։

2018 թվականին Հայաստանում շրջանառության մեջ կներդրվեն երրորդ սրնդի թղթադրամներ։ Այդ նորամությունը նվիրված է ազգային թղթադրամի` դրամի 25 ամյակին։

Ներկայիս թղթադրամները աստիճանաբար կհանվեն շրջանառությունից։ Կթողարկվեն նաև 2 հազար անվանակական արժեքով թղթադրամներ, իսկ 100 հազար դրամ անվանակական արժեքով թղթադրամները չեն թողարկվի ցածր պահանջարկի պատճառով։

Երրորդ սրնդի թղթադրամների վրա նոր պատկերներ կհայտնվեն։ Հազար դրամ անվանակական արժեքով թղթադրամների վրա կլինի Պարույր Սևակի նկարը, երկու հազար թղթադրամի` Տիգրան Պետրոսյանինը, 5 հազարի վրա` Վիլյամ Սարոյանի, 10 հազարի` Կոմիտասի, 20 հազարի` Հովհաննես Այվազովսկու, իսկ 50 հազար թղթադրամի վրա` Գրիգոր Լուսավորչի նկարը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
12 Դեկտեմբերի 2017
Ինչպե՞ս չսխալվել Ամանորյա զեղչերի ժամանակ. 7 խորհուրդ
Դեկտեմբերը զեղչերի, ակցիաների ժամանակաշրջան է։
11:32
06 Դեկտեմբերի 2017
Ինչպես՞ գումար վաստակել Ամանորի տոներին. 5 բիզնես գաղափար
Նոր տարվա նախաշեմը ու ձմեռային արձակուրդները լավ ժամանակահատված են սեփական գործը սկսելու ու լավ գումար աշխատելու համար։
12:43
01 Դեկտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել հեռախոսային խարդախներին
Բջջային կապի շնորհիվ այսօր կարելի է շատ հարցեր լուծել տնից` վճարումներ կատարել, պատվիրել ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև առցանց ռեժիմով կառավարել բանկային հաշիվները։
12:36
24 Նոյեմբերի 2017
Հայկական ասացվածքներ փողի մասին
Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն բազմաթիվ ասացվածքներ փողի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին։
13:44
22 Նոյեմբերի 2017
Թեստ. ստուգեք ձեր գիտելիքները ֆինանսական ոլորտում
Բանկային աշխատակցիի օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է նոյեմբերի 22–ին արդեն 14 տարի, ինչպես նաև հայկական դրամի` շրջանառության մեջ դրվելու 24–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հերթական թեստն ու առաջարկում իր ընթերցողներին ստուգել, թե որքան են նրանք առաջադիմել ֆինանսական կրթության ոլորտում։
14:16
21 Նոյեմբերի 2017
Թեստ. գուշակեք արժույթը երկրի դրոշով
Հայկական դրամի` շրջանառության մեջ դրվելու 24–ամյակի նախաշեմին «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է իր ընթերցողներին անցնել թեստ և գուշակել երկրի դրամական միավորը տվյալ երկրի պետական դրոշով։
14:44
15 Նոյեմբերի 2017
Որտեղի՞ց գումար հայթհայթել նախագծի համար կամ ի՞նչ է crowdfunding–ը
Եթե դուք ունեք հետաքրքիր բիզնես նախագիծ, սակայն գումարը չի բավարարում, օգնության կհասնի crowdfunding–ը, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «ֆինանսավորում ամբոխի կողմից»։
13:13
09 Նոյեմբերի 2017
Բյուջեն սկսնակների համար
Բյուջեն պետության տարեկան եկամուտների և ծախսերի կոնկրետ ծրագիրն է։ Հենց բյուջեն է օգնում հնարավորինս արդյունավետ բաշխել ռեսուրսներն ըստ ժամանակի։
20:32
07 Նոյեմբերի 2017
Ի՞նչ գիտեք Հայաստանում պարենային զամբյուղի մասին
Պարենային զամբյուղը մարդուն մեկ ամսվա համար անհրաժեշտ մթերքի հավաքածուն է։
11:35
02 Նոյեմբերի 2017
Ի՞նչ անել «Երջանկության նամակների» հետ
Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ նման նամակներ գտնում էին փոստային արկղերում, իսկ այսօր դրանք գալիս են էլեկտրոնային փոստով։
10:35
31 Հոկտեմբերի 2017
Խնայողությունների համաշխարհային օր. ի՞նչ տոն է այն
Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։
14:05
24 Հոկտեմբերի 2017
ԹԵՍՏ. Ինչպիսի՞ անձնավորություն եք դուք` խնայո՞ղ, թե՞ վատնող
Խնայողությունների միջազգային օրը, որի հիմնադիրների մտահղացմամբ այդ օրը նվիրված է ոչ միայն գումարի խնայողությանը, այլև առօրյա կյանքում մեզ շրջապատող ամեն ինչի նկատմամբ հոգատար վերաբերմունքին։ Խնայողության օրվա նախաշեմին «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է իր ընթերցողներին անցնել թեստ, որը կօգնի բացահայտել` արդյոք դուք խնայո՞ղ մարդ եք, թե՞ նախընտրում եք ապրել մեկ օրով։