423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են նորածին երեխայի առուվաճառքի հանգամանքներն ու մանրամասները

17:41
07 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի են Հայաստանում նորածին աղջկա առուվաճառքի հանգամանքներն ու մանրամասները։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` Ոստիկանության Աշտարակի բաժնում օրեր առաջ տվյալներ ստացվեցին, որ ոմն Ալլա ապրիլի սկզբին բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը ծննդաբերել և աղջիկ երեխային բուժքրոջ միջոցով վաճառել է ոմն Քրիստինեի:

«Ստացված տվյալը լիովին համընկնում էր քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հետ` խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 28-ին արդեն որոշակի օպերատիվ-հետախուզական աշխատանքից հետո Ալլան կատարվածի վերաբերյալ Աշտարակի բաժնում տալիս է բացատրություն, բուժքույրը 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանն էլ բերման է ենթարկվում:

«Ուրվագծվում է երեխայի առքի ու վաճառքի ամբողջական պատկերը: Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ալլան արտաամուսնական կապեր է ունենում և հղիանում: Չցանկանալով ծննդաբերել` դիմում է բժշկական կենտրոնի ծննդատուն, որպեսզի ընդհատեն հղիությունը: Սակայն բժիշկները կնոջը բացատրում են, որ բավական ուշ է դիմել` արդեն մոտ չորս ամսական հղիությունն ընդհատելը վտանգավոր է: Ալլան հուսահատ հեռանում է և այլևս չի դիմում ծննդատուն: Եվ ահա մայիսին բժիշկները նկատում են, որ կինն արդեն պետք է ծննդաբերեր, բայց ոչ մի լուր չկա: Այս մասին տեղեկանում են նաև ոստիկանները, զանգահարում են կնոջը: Ալլան հայտնում է, որ ծննդաբերել է ուրիշ հիվանդանոցում: Քրեական հետախույզները, սակայն, ճշտում են, որ նման բան չի եղել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում կինը կասկածվում է իր նորածին երեխային վաճառելու մեջ>>
 
Իրավապահների երկրորդ հարցմանն ի պատասխան` նա հայտնում է` իբր ծննդաբերել է դաշտում, երեխան էլ մեռած է ծնվել: Նա էլ թողել, հեռացել է:

«Իսկ վերջում, երբ հայտնի էր նաև, թե ողջ ու առողջ աղջնակը որտեղ է հիմա գտնվում, նա պետք է բացատրեր իբր ծննդաբերել է տան պայմաններում և երեխային հանձնել Քրիստինեին: Այս բացատրությունն էլ սուտ էր: Իսկ իրականությունը պարզելը քրեական հետախույզների գործն է», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Քրիստինեն երկար տարիներ բուժման կուրսեր էր անցել նույն բժշկական կենտրոնում, ամենատարբեր միջոցներն են կիրառվել, բայց կինն այդպես էլ չէր հղիացել:

«Տարիների ընթացքում նրա և բուժքրոջ միջև ամուր կապ էր ստեղծվել, և Քրիստինեն, հույսը կորցրած, դիմել էր նրան` խնդրելով աջակցել, որպեսզի գոնե երեխա որդեգրի: Եվ երբ ծննդատուն է դիմում Արագածոտնի մարզի բնակիչ Ալլան, բուժքույրը որոշում է օգտագործել հարմար առիթը: Մայրությունն ամբողջովին օրինական դարձնելու նպատակով գործի է դրվում մի հնարանք: Բուժքրոջ խորհուրդով, Քրիստինեի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո, Ալլան կրկին դիմում է նույն ծննդատուն, բայց արդեն Արարատի մարզի բնակիչ Քրիստինեի անձնական տվյալներով: Մեխանիզմն աշխատում է անխափան: Ապրիլի 9-ին Ալլան ծննդաբերում է, իսկ փաստաթղթերով որպես մայր գրանցվում է Քրիստինեն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվում նաև Քրիստինեն և խոստովանում, որ այս գործարքի համար 3000 դոլար վճարել է երեխայի ֆիզիոլոգիական մորը, ևս 2000` բուժքրոջը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

«Իրավունք» թերթի հաղորդմամբ` նորածին աղջիկ երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառելու փաստով հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն։

Այս տեղեկությունը թերթին հաստատել է նաև երեխային գնած ամուսինների՝ Քրիստինե և Արմեն Կիրակոսյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` նկատելով, որ մինչ օրս իր պաշտպանյալները չեն հրավիրվել հարցաքննության, և անգամ տեղեկացված էլ չեն, թե ինչի մեջ են մեղադրվում։

«Ընդամենը, ոստիկանությունում բացատրություն են տվել՝ ասելով, որ փրկել են փոքրիկ աղջնակի կյանքը։ Իսկ երեխան էլ իրենց մոտ է գտնվում», – հաղորդում է թերթը` մեջբերելով փաստաբանի խոսքերը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը