Հայտնի է, թե ովքեր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին

16.02.2017, 11:39
Հայտնի են ՀՀ Ազգային ժողովի նոր խոսնակի պաշտոնին հավակնողների անունները, որը կձևավորվի ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Հայտնի է, թե ովքեր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ները նշում են ՀՀ Ազգային ժողովի նոր խոսնակի պաշտոնին հավակնողների անունները, որը կձևավորվի ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ժամանակ» թերթի հաղորդմամբ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։

Թերթի հաղորդմամբ, Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է և ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։

Загружается новость ... "Право"

«Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարևոր առաքելություն ունեն ԱԺ-ում», – նշում են հոդվածի հեղինակները։

Թերթի տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձևավորման, հաստատման փուլում և ամենակարևորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում։

2018 թ.–ին, Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո, Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական իշխանավարման։–0–