416.92
4.78
387.22
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայ բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է փրկել 18–ամյա զինվորի կյանքը

19:50
24 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ բժիշկներին հաջողվել է փրկել մարտի սկզբին ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 18–ամյա զինվորի կյանքը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

 «Մեր բաժանմունքում զինվորը երկար բուժում ստացավ։ Վիրուսային ախտահարմամբ նյարդային համակարգի սուր բորբոքումներն այնքան էլ հաճախ չեն հանդիպում։ Արամ Ս.-ի մոտ հիվանդությունն ընթանում էր ծայրահեղ ծանր։ Այն բավական խորացած էր, խանգարվել էին կենսական կարևոր ֆունկցիաները, ջերմությունը բարձրանում էր մինչև 38 աստիճան»,-վերհիշում է շտապբուժօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։

Հիվանդին անմիջապես արհեստական շնչառական սարք է միացվել։ Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ բուժանձնակազմը լուրջ պայքար է տարել Արամին այդ վիճակից դուրս բերելու համար։

«Երիտասարդի համար հեշտ չէր։ Անզգայացել էին վերջույթները, խանգարվել էին ոչ միայն շնչառական, այլև կլման ֆունկցիաները։ Սթափ գիտակցությունը մի կողմից ընկճում էր նրան, մյուս կողմից` աջակցում, որ գեներացնի ներքին ուժերը` հիվանդությունը հաղթահարելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Անհրաժեշտ բուժումը, բոլոր միջոցառումներն իրականացվում էին, բայց կարևոր էր նաև զինվորի տրամադրվածությունը»,-պատմում է Սամվել Կարապետյանը։

Բուժման արդյունքում բավական լավ դրական տեղաշարժ է արձանագրվել։ Տասն օր անց հաջողվել է հասնել նրան, որ արհեստական շնչառության սարքի անհրաժեշտություն չլինի, ընդհանուր վիճակը կայունացել է, վերականգնվել են հիվանդի շնչառությունը, կլման ակտը։

Ապրիլի սկզբին`   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծում ստեղծված լարված իրավիճակում զինվորն շտապում էր ապաքինվել ու հասնել Հադրութ, զինակից իր ընկերների մոտ։ Սակայն վերջնական ապաքինման համար դեռ երկար ճանապարհ էր պետք անցնել։      

Նույն կենտրոնի նյարդաբանության բաժանմունքում` վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանի անմիջական հսկողությամբ իրականացված բուժումը զգալիորեն նպաստել է զինվորի վերջույթների ֆունկցիայի վերականգնմանը։

Նյարդաբան Արմինե Սողոյանը ևս հավաստում է, որ քիչ հանդիպող այս հիվանդության` սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի կամ, ինչպես ասում են` Գիյեն Բարեի համախտանիշի դեպքում վերջնական արդյունքի հասնելու համար երկար բուժում է անհրաժեշտ։

«Մասնագիտական բուժումից որոշ ժամանակ անց հիվանդի կլման ակտը եղել է ազատ, ստորին վերջույթներում հայտնվել են մինիմալ շարժումներ, վերին վերջույթներում` չափավոր արտահայտված պարապարեզ:  Նա ուղեգրվել է վերականգնողական բուժման», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱՆ–ն նաև նշում է, որ զինծառայողի մոտ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել զորամասում։ Զորամասի բուժ կետ է դիմել 380 ջերմությամբ, ստացել է համապատասխան բուժում: Երկու օր անց թուլություն է նկատվել վերին վերջույթներում։ Այնուհետև թուլացել են ստորին վերջույթները, դիտվել է նաև կլման դժվարացում: Հիվադը տեղափոխվել է Ստեփանակերտի, ապա Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Այստեղից էլ ուղեգրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ