ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Ապրիլի 30–ի գիշերը Արցախի ՊԲ երկու զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով։
Մայիսին Ստոկհոլմում անցկացվելիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել փաստաթղթի հրապարակման համար, որտեղ թվարկվել են միջոցառմանն արգելված դրոշները: «Եվրատեսիլ 2016»-ին արգելել են Լեռնային Ղարաբաղի, Պաղեստինի, Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Բասկերի երկրի, Մերձդնեստրի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Իսլամական պետության դրոշները, ինչպես նաև ղրիմ-թաթարական դրոշը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ հայկական կողմերը դեմ չեն ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը մի շարք պայմանների դեպքում, մասնավորապես, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը։-0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ