Հայկական կողմերը դեմ չեն ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը

30.04.2016, 18:25
Հայկական կողմերը դեմ չեն ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը մի շարք պայմանների դեպքում:
Հայկական կողմերը դեմ չեն ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմերը դեմ չեն ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը մի շարա պայմանների դեպքում, մասնավորապես, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայկական կողմերը դեմ չեն փուլային լուծմանն այն դեպքում, եթե Ադրբեջանը, նախևառաջ, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնի Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները և ԼՂՀ-ի հետ սահմանները հստակեցնելու ուղղությամբ բանակցություններ սկսի»,- Քոչարյանի խոսքն են մեջբերում հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային ծրագիր: Ծրագրի մանրամսաները նա չի հստակեցրել: --0--