Հանգստյան օրերի առավել ուշագրավ նորությունները

15.05.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հանգստյան օրերի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Կիրակի` մայիսի 14–ին Երևանում անցկացվեցին Ավագանու ընտրություններ։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ ոստիկանները փորձել են բերման ենթարկել «Երկիր Ծիրանիի» առաջնորդ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին։ ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ 
  • Հայաստանը «Եվրատեսիլ 2017»–ում զբաղեցրեց 18 րդ տեղը` հավաքելով ընդամենը 79 միավոր։
  • «Մուրացան» ԲԿ–ում մահացել է մայիսի 3–ին Երևանում ծնված հնգյակից տղան։ Միաժամանակ բժիշկները հայտնում են, որ կենդանի մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է` դրական դինամիկայով։ 
  • ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել։
  • Երևանում որդին դանակով մի քանի անգամ հարվածել է ծնողներին, այնուհետև 6-րդ հարկից ցած նետվել։–0–