Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

14.05.2017, 22:12
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել։
Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանը` մահացու հրազենային վնասվածքով

2017 թ.–ի մայիսի 14–ին ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–