Երթևեկության թույլատրելի արագությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի

28.08.2017, 15:41
Երևանի որոշ փողոցներում կփոփոխվի տրանսպորտի երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:
Երթևեկության թույլատրելի արագությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի որոշ փողոցներում կփոփոխվի տրանսպորտի երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ փոփոխությունները կապված են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի հետ։

Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը կսահմանվի 40կմ/ժ (առանց ժամային սահմանափակման 60կմ/ժ-ի փոխարեն)։

Այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով: -0-