Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

25.10.2017, 13:44
ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները հավաքվել են այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները հավաքվել են այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Загружается новость ... "Лево"

Նիստի օրակարգում են ինֆորմատիզացիայի, ներքին շուկաների գործունեության, առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ 

Նեղ և ընդլայնված կազմով նախատեսված նիստերի մասնակիցները կքննարկեն ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայում տեղեկատվական փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցեր։ –0–