415.24
4.83
386.52
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` ապրիլի 19–ի գլխավոր նորությունները

08:00
20 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 19–ի ամենահետաքրքիր նորությունների սեփական տարբերակը։

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ԼՂՀ-ում այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և պետական պարգևներ հանձնելմի խումբ զինծառայողների ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։

  • Ամերիկահայ հայտնի գրող և բանաստեղծ Փիթեր Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակի «Պոեզիա» անվանակարգում։ Բալաքյանը մրցանակը ստացել է «Օզոնային օրագիր» պոեմի համար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիրների հայտարարման 100–րդ արարողությունն անցկացվել է նախօրեին Կոլումբիայի համալսարանում։

  • Երևանը պաշտոնապես հաստատել է, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը։

  • Travel.ru զբոսաշրջային ծառայությունը, ներկայացնելով ԱՊՀ երկրներում զբոսաշրջիկների համար ճանաչում վայելող հանգստի ուղղությունների ուսումնասիրման արդյունքները, Աևանա լիճն ընդգրկել է ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում ամենաճանաչված հանգստավայրերի լավագույն հնգյակում։

  • Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:

  • Հայտնի է դարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայաստանյան այցի օրը: Պան Գի Մունը կայցելի Երևան ապրիլի 25-ին տարածաշրջանային այցի շրջանակում։ Նա կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։

  • Հայազգի բարերար և ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի պաշտպանության ակցիայի մասնակիցները Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակցին նամակ են փոխանցել, որում պահանջում են փոխել Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Հայրապետյանին մոսկովյան դատարանը խարդախության մեղադրանքով դատապարտել է 4 տարի ազատազրկման:
  • Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 19-ին 44 պատվիրակների ստորագրությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թիվ 603 գրավոր բանաձևը: Փաստաթղթի հեղինակները կոչ են անում հարգել Մինսկի խմբի համանախագահների մշտական կոչերը, սատարել նրանց մանդատի և չբարդացնել շարունակվող բանակցությունները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս