Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունը

19.04.2016, 14:51
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵԽԽՎ նիստում կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:
Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական ներկայացուցչության անդամ Սամվել Փարմանյանը:

Նրա խոսքով, Յունկերը շատ հակիրճ պատասխանեց ադրբեջանական պատվիրակի հարցին։

«Ես Ադրբեջանին կարող եմ միայն մի բան ասել` դադարեցրե´ք գնդակոծությունը, դադարեցրե´ք մարտական գործողությունները», - ասել է Յունկերը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-