ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի է դարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայաստանյան այցի օրը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը, Պան Գի Մունը կայցելի Երևան ապրիլի 25-ին:
«Այցը տարածաշրջանային է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան: Բոլոր մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ», - ասաց Հալաջյանը: -0-