Բանակ` հեռախոսով. նորակոչիկներին թույլատրել են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ

08.01.2019, 16:41
Բանակ` հեռախոսով. նորակոչիկներին թույլատրել են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ:
Բանակ` հեռախոսով. նորակոչիկներին թույլատրել են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ձմեռային զորակոչի նորակոչիկներին թույլ կտան ցանկության դեպքում բջջային հեռախոս ունենալ մի շարք պահանջների կատարման դեպքում, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։

2018 թ.–ի օգոստոսին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ զինծառայողներին թույլատրված է իրենց մոտ ունենալ բջջային հեռախոս։

«Կան համապատասխան սահմանափակումներ։ Բջջային հեռախոսներով արգելվում է լուսանկարել և տեսանկարահանել, ինչպես նաև իրականացնել ձայնագրություն։ Զորակոչի եկած նորակոչիկների մեծամասնությունն արդեն ունի բջջային հեռախոսներ», – ասաց նա։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ սահմանված կանոնների պահպանմանը հետևելու է զորամասի հրամանատարական կազմը։

Ինչպես օգոստոսին տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նորակոչիկի բջջային հեռախոսը գրանցվում է հանրապետական հավաքակայանում։ Եթե ֆունկցիաներն առկա են, ապա հեռախոսը վերադարձվում է զինծառայողի ներկայացուցիչներին ընդունման–հանձնման ակտի հիման վրա։

Զորամասում զինծառայողը ներկայացնում է բջջային հեռախոսը հաշվառման։ Նրան արգելվում է օգտվել հեռախոսից շարքային, պլանային և արտապլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի և զենքի պահպանման ժամանակ։ Նա կարող է օգտվել հեռախոսից զորամասում նախատեսված ազատ ժամանակ։ Հեռախոսային ծառայությունների վճարն իրականացնում է զինծառայողը կամ նրա հարազատները։–0–