Կալանավորվեց նաև analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրենը

06.05.2016, 20:12
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին:
Կալանավորվեց նաև analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Analitik.am-ի տնօրենի օգնականը կալանավորվեց>>

Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Երևանում լրատվական կայքի ձերբակալված տնօրենը սենսացիոն բացահայտումներ է խոստանում>>

Քրեական գործի նախաքննության ընթացքում analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում` մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ): Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայկական լրատվական կայքերից մեկի տնօրենը և նրա օգնականը ձերբակալվել են շանտաժի համար>>

Նախաքննությունը շարունակվում է:-0-