414.49
4.78
386.98
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական լրատվական կայքերից մեկի տնօրենը և նրա օգնականը ձերբակալվել են շանտաժի համար

12:39
04 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական լրատվական կայքերից մեկի տնօրենը, նրա օգնականը և մամուլի ակումբի ղեկավարը նախօրեին Երևանում ձերբակալվել են հայ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկող այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է ամսական ճարել 300.000 դրամ ($627):

Screenshot

Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին նախապես պայմանավորված որևէ վայրում, նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Բացի այդ, հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով