Analitik.am-ի տնօրենի օգնականը կալանավորվեց

06.05.2016, 19:08
Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորել է analitik.am-ի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին, ով մեղադրվում է շորթման մեջ:
Analitik.am-ի տնօրենի օգնականը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորել է analitik.am-ի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին, ով մեղադրվում է շորթման մեջ, հաղորդում է pastinfo.am–ը` հղում անելով Գիշյանի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանին։

Ոսկանյանի խոսքով` դատարանը հաշվի չի առել անգամ այն, որ կինն ունի երկուսուկես տարեկան երեխա։

Երևանում լրատվական կայքի ձերբակալված տնօրենը սենսացիոն բացահայտումներ է խոստանում>>

Փաստաբանը հայտարարել է, որ որոշումն ապօրինի է, քանի որ դատարանի կողմից հաշվի չառնվեց, որ բացակայում են հիմնավոր կասկածն ու կալանավորման հիմքերը, հաշվի չեն առնվել նաև դատարանին ներկայացված անձը բնութագրող տվյալները: Ոսկանյանը նշել է, որ անպայման բողոքարկելու է դատարանի այս որոշումը Վերաքննիչ քրեական դատարան: 

Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում, մեղադրանքը նա չի ընդունում:

Analitik.am լրատվական կայքի տնօրեն Անինա Հովհաննիսյանն ու նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ձերբակալվել են մայիսի 4–ին հայ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով։–0–