Վերահսկողական ծառայությունը կստուգի ՊՆ–ն կոռուպցիայի մասին տեղեկությունների պատճառով. Սանասարյան

21.06.2018, 13:38
Վերահսկողական ծառայությունն իր առաջին այցը կկատարի Պաշտպանության նախարարություն։
Վերահսկողական ծառայությունը կստուգի ՊՆ–ն կոռուպցիայի մասին տեղեկությունների պատճառով. Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Պետական վերահսկողական ծառայությունն իր առաջին այցը կկատարի Պաշտպանության նախարարություն, հինգշաբթի կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ 

«Ստուգումները կկատարվել են ոչ միայն գնումների հարցով։ Ընդհանուր առմամբ կստուգվի նախարարության գործունեությունը», – ասաց նա։

Սանասարյանը բացատրեց, որ ստուգումները կապված են ստացված տեղեկության հետ։

«Դա կապված է կոռուպցիայի հետ», – ասաց նա` նշելով, որ այլ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ։–0–