Վարչապետ Կարապետյանի նախընտրությունները կամ երբ է կազմվելու նոր կառավարությունը

16.09.2016, 10:39
Կառավարությունում շարունակվում է անորոշությունը` ով կմնա, ով կգնա:
Վարչապետ Կարապետյանի նախընտրությունները կամ երբ է կազմվելու նոր կառավարությունը
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կառավարությունում շարունակվում է անորոշությունը` ով կմնա, ով կգնա, գրում է «Հրապարակ» թերթը:

Պարբերականը հաղորդում է, որ չնայած Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել բոլոր նախարարների հետ, բայց ոչ մեկի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել:

Պարբերականի տեղեկություններով, վարչապետի առաջնային խնդիրը նիստերին նոր տեմպ, նոր ոճ հաղորդելն է, ինչը հաջողվեց մեկնարկային նիստում:

«Հաջորդիվ կանցնեն կադրային փոփոխություններին, սակայն նախարարների հրամանները կլինեն սեպտեմբերի 21-ից հետո: Անկախության տոնը կնշեն, հետո նոր կսկսվեն կաբինետի ձևավորման աշխատանքները», - նշվում է հոդվածում: -0-