Վանաձորում «Տաշիր» առևտրի կենտրոն կհայտնվի

25.01.2018, 11:31
Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի հատվածը տևական ժամանակ է՝ վերածվել է շինհրապարակի:
Վանաձորում «Տաշիր» առևտրի կենտրոն կհայտնվի

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վանաձոր քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծի փողոցի մի հատվածը տևական ժամանակ է՝ վերածվել է շինհրապարակի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Սկսվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի վանաձորյան մասնաճյուղի շինարարությունը:

««Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին և նրա եղբորը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին: «Տաշիր» առևտրի կենտրոն կա նաև մայրաքաղաքում», – նշվում է հոդվածում։–0–