415.57
4.67
386.18
+19
Եղանակը Երևանում
Հայ

Թումոյի ամառային ճամբարը «Ռոստելեկոմի» աջակցությամբ հյուրընկալեց սահմանամերձ գյուղերի երեխաներին

15:54
29 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար, որի շրջանակում երեխաները ոչ միայն ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, այլ նաև շփվում ու կապեր են հաստատում արտերկրից ժամանած իրենց հասակակից մասնակիցների հետ։

2017թ. ամառային ճամբարը սահմանամերձ Մովսես և Այգեպար գյուղերից ժամանած Անիի և Սարգիսի համար մեկնարկեց հունիսի 19-ին «Ռոստելեկոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ՝ հնարավորություն ընձեռելով երեխաներին մասնակցելու և իրենց անվճար ուսումնական հանգիստն անցկացնելու երևանյան ԹՈՒՄՈ կենտրոնում, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում երեխաները մասնակցեցին ԹՈՒՄՈ կենտրոնի Անիմացիայի, Կայքերի մշակման, Ռոբոտաշինության դասընթացներին, խմբակից երեխաների հետ այցելություններ ունեցան հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, թանգարաններ, անցկացրին սպորտային խաղերով ու տարաբնույթ ծրագրերով հագեցած օրեր և ավարտին ներկայացրին սեփական տեխնոլոգիական և անիմացիոն նախագծերը:

Մասնավորապես, Համակարգչային անիմացիայի դասընթացների ընթացքում երեխաներն ուսումնասիրեցին, թե ինչպես ձևավորել եռաչափ խաղեր, ներկայացնել իրենց շուրջը եղած երևույթներն ու մարդկանց, կարճ պատմությունների ձևով ներկայացնեն իրենց գաղափարները՝ միաժամանակ օգտագործելով Adobe Flash և Animation Desk ծրագրերը:

«Կայքերի մշակման դասընթացների ժամանակ երեխաները սովորել են ձևավորել սեփական դինամիկ կայքը՝ օգտագործելով HTML5 և CSS3 ծրագրերը դիզայնի, իսկ Adobe Dreamweaver ծրագիրը՝ ինտերակտիվություն հաղորդելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թումո ստեղծարար կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն է տալիս հետազոտությունների համար՝ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ: Որպես արդյունք դպրոցի սաները ծրագրի ավարտին կազմում են պրեզենտացիաներ և ներկայացնում սեփական ստեղծարար գաղափարներն ու նորույթները, ծրագրերն ու խաղերը:

Ամառը երեխաների համար ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան է, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար:

Ընկերությունից նաև հայտնեցին, որ «Ռոստելեկոմի» և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակական բնույթ է կրելու՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ