Սուրենյան. առավոտյան գյուղերից մեկում եղել է -24 աստիճան
10.01.2019,
14:59
Սուրենյանի խոսքով, առավոտյան գյուղերից մեկում եղել է -24 աստիճան։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ Աշոցքում այսօր առավոտյան գրանցվել է -24 աստիճան։
«Այս արևին նայելով հեչ կմտածեք, որ Աշոցքում առավոտյան -24 աստիճան ցուրտ է գրանցվել», – գրել է նաև Facebook-յան իր էջում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հունվարի 10-14-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/։
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր սպասվում է -4...-6 աստիճան, հունվարի 11–ի ցերեկը` 0...+2, գիշերը` -6...-8։–0–