Շաղատի մոտակայքում մոլորված տղաները ցանկացել են գնալ իրենց ընկերներին շնորհավորելու Բանակի օրվա առթիվ. նոր մանրամասներ
30.01.2017,
12:46
Շաղատ գյուղի մոտակա սարերում նախօրեին մոլորված տղաները Բանակի օրվա առթիվ ցանկացել են գնալ իրենց ընկերներին շնորհավորելու։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Շաղատ գյուղի մոտակա սարերում նախօրեին մոլորված տղաները Բանակի օրվա առթիվ ցանկացել են գնալ իրենց ընկերներին շնորհավորելու։
Հունվարի 29-ին ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները կիրակի առավոտյան հայտնաբերել են Շաղատ գյուղի մոտակա սարերում մոլորված տղաներից մեկի դին, մյուսը հոսպիտալացվել է «Զանգեզուրի» կայազորային հոսպիտալ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար։
«Փաստինֆոյի» հաղորդմամբ, ընկերները հունվարի 28-ի երեկոյան Բանակի օրվա կապակցությամբ ցանկացել են գնալ և իրենց զինակից ընկերներին շնորհավորել, սակայն ձնաբքի պատճառով մոլորվել են:
«Տղաներից մեկը, ով 23 տարեկան է, ահազանգել է և հայտնել մոլորվելու մասին, ավելի ուշ նրա դին գտել են ցրտահարված, իսկ մյուսը 25 տարեկան է և պայմանագրային զինծառայող է, հայտնաբերվելուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-