Հայտնաբերվել է Շաղատ գյուղի մոտակա սարերում մոլորված տղաներից մեկի դին. մյուսը հոսպիտալացվել է
29.01.2017,
14:49
Փրկարարները կիրակի առավոտյան հայտնաբերել են Շաղատ գյուղի մոտակա սարերում մոլորված տղաներից մեկի դին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Փրկարարները կիրակի առավոտյան հայտնաբերել են Շաղատ գյուղի մոտակա սարերում մոլորված տղաներից մեկի դին։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 29-ին ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային,տուժածը հոսպիտալացվել է «Զանգեզուրի» կայազորային հոսպիտալ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ժամը 08.37-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել են 1993 թ. ծնված Ս. Դ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:–0–