419.98
4.2
395.24
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվեց. մասնակիցները ներկայացրեցին մի շարք պահանջներ

19:45
11 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջեցին գլխավոր դատախազի և Քոչարյանի կալանքի հետ կապ ունեցող մի շարք պաշտոնատար անձանց հրաժարականը։

Վերաքննիչ դատարանը 10 օր քննում էր Գլխավոր դատախազության միջնորդությունը` Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ:  Նիստի ժամանակ փաստաբանները ներկայցրել են մի շարք միջնորդություններ, մասնավորապես, դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի մասին։ Բացի այդ, փաստաբանները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածները` Մայր օրենքին համապատասխանությունը ստուգելու համար (հենց այս հոդվածների հիման վրա է Քոչարյանին մեղադրան առաջադրվել` Սահմանադրական կարգի տապալման փորձի համար. խմբգր.): Դեկտեմբերի 7–ի երեկոյան Քոչարյանը կալանավորվեց դատարանի որոշմամբ։

Քոչարյանի աջակիցները դատարանի որոշումը որակեցին քաղաքական վենդետտա և հայտարարեցին, որ դեկտեմբերի 11–ից սկսելու են բողոքի ամենօրյա ակցիաներ` նրան ազատ արձակելու պահանջով։

Բողոքի ակցիան մեկնարկեց Հանրապետության հրապարակում։ Այնուհետև աջակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները։

«Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած դատախազը սկզբում պետք է պաշտպաներ պետության շահերը և պատասխանատվության ենթարկեր այն մարդկանց, ովքեր կապ ունեն գաղտնալսման հետ։ Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, աննախադեպ ճնշում են գործադրում դատավորների վրա», – հայտարարեց ակցիայի համակարգող, «Հայ ազգային դաշինք» խմբի նախաձեռնող Արմեն Ծովակ Մինասյանը։

Նա նաև նշեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իշխանությունները դադարեցնեն կոշտ ճնշումը դատական մարմինների վրա, այդ թվում` սահմանափակումը ԶԼՄ–ների նկատմամբ։

Նրա խոսքով, ակցիայի մասնակիցների ոչ մեծ թիվը կապված է այն բանի հետ, որ իշխանությունները ճնշում են գործադրում քաղաքացիների վրա և վախեցնում են նրանց։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Մինասյանը հայտարարեց, որ հաջորդ ակցիայի վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Դեկտեմբերի 9–ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով բողոքի ակցիաներ կազմակերպելու մտադրությունը, հայտարարեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքին համաձայն` յուրաքանչյուր ոք բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունք ունի, քանի որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և նման հանրահավաքները ևս կարող են անցկացվել։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով
14:49
16 Ապրիլի 2024
Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ
ԱԱԾ–ն և Քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
10:15
16 Ապրիլի 2024
Երևանի գլխավոր պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում․ ՍԽԵՄԱ
19:37
15 Ապրիլի 2024
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից պարզաբանում են, թե ինչպես կարելի է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՎԻԴԵՈ
16:07
15 Ապրիլի 2024
Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին

Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին
15:13
15 Ապրիլի 2024
Անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները․ Անդրանիկ Քոչարյան
Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Կարող է 1,5–ից ավելի շատ է կամ քիչ է, կարծում է Քոչարյանը
14:52
15 Ապրիլի 2024
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
14:35
15 Ապրիլի 2024
Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)
Թաթոյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ ՎԻԴԵՈ
12:51
15 Ապրիլի 2024
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
11:59
15 Ապրիլի 2024
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը
Քննարկվում է նաև Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը