ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում