416.92
4.78
387.22
+24
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է «Կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ կամ ոչ մեկ» արտահայտությունը

15:59
27 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է նախօրեին հանրահավաքի ժամանակ արած այն հայտարարությունը, որ կամ ինքը կընտրվի Հայաստանի վարչապետ կամ երկրում ընդհանրապես չի լինի կառավարության ղեկավար:

«Թեման այն չի, թե ով կլինի վարչապետ` պաշտոնակռվի մասին չէ խոսքը, այլ ճգնաժամի լուծման մասին։ Այսօր քաղաքացին զարթոնք է ապրում, և մենք դավաճանած կլինենք այդ զարթոնքը, եթե չլուծենք այս քաղաքական ճգնաժամը։ Հակառակ դեպքում կնվաստացվի հայ ժողովուրդի արժանապատվությունը», - ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Նա վստահություն է հայտնել, որ եթե Հանրապետական կուսակցությունն ու խորհրդարանը քվեարկեն Կարեն Կարապետյանի կամ ՀՀԿ-ի այլ թեկնածուի օգտին, ապա քաղաքական ճգնաժամն երկրում չի լուծվի, այլ հակառակը` կխորանա:

«Մեր դիրքորոշումը հասկանալի է, կարծում ենք, որ ժողովուրդի հաղթանակը պետք է ամրագրվի նաև դե–յուրե: Հարցը նրանում է, թե ցանկանու՞մ է արդյուք ՀՀԿ-ն լուծել այս ճգնաժամը: Եթե այդ պաշտոնում ընտրվի ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ապա ճգնաժամը չի լուծվի, քանի որ մենք կշարունակենք ակցիաներն ու խաղաղ ցույցերը, և կփորձենք բացատրել ՀՀԿ-ի ներկայացուցիչներին, օրինակ, Կարեն Կարապետյանին, ինչպես բացատրեցինք Սերժ Սարգսյանին, որ ինքը չի հասկանում երկրի քաղաքական իրավիճակը», - ասաց Փաշինյանը:

Ընդդիմության առաջնորդը կոչ արեց մայիսի 1-ին, երբ խորհրդարանում կընթանան վարչապետի ընտրությունները, առավոտից լինել Երևանի կենտրոնում ու լցնելփողոցներն ու հրապարակները, այդ թվում` խորհրդարանի շուրջ:

«Իսկ եթե վարչապետի ընտրությունները ձախողվեն ու խոսք գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ապա մենք կբոյկոտենք այդ ընտրությունները: Չեմ բացառում, որ կշրջապատենք ու կարգելափակենք, սակայն այս անգամ ընտրատեղամասերը», - ասաց Փաշինյանը:

Ապրիլի 27-ին առավոտյան նախատեսվում էին բանակցություններ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն Կարապետյանն այդ բանակցություններն անհեռանկարային է անվանել`նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25-ին կայացած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման