416.78
5.16
388.79
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ մեքենայի վթարից տուժած զինվորներից չորսը ոտքերի ու կոնքի կոտրվածքներ են ստացել, մյուսները՝ սալջարդեր. բժիշկ

16:11
15 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան վթարի ենթարկված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից 4-ը կոտրվածքներ են ստացել հիմնականում ոտքերի շրջանում:

Զինվորներից մեկը կոնքի կոտրվածք է ստացել, մեկը` ազդրի վզիկի, մյուս երկուսը՝ ոտքերի: Մյուս զինվորները հիմնականում սալջարդեր են ստացել, նշել է Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։

Հոսպիտալի տնօրենը հավելել է, որ իրենց մոտ այժմ գտնվում են այսօրվա վթարից տուժած 13 զինվորներ, ևս 3 զինվորներ, որոնք կոտրվածքներ ունեն, «Սբ. Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցում են, հաղորդում է tert.am–ը։ 

«Զինծառայողների վիճակը մոտ է բավարարի: Կոտրվածք ստացածներից մեկը մեզ մոտ է, ևս 3-ը կոտրվածքներով գտնվում են «Գրիգոր Լուսավորիչում»: Հիմնականում ստորին վերջույթների կոտրվածքներ են ստացել: Մեկ զինծառայող կոնքի կոտրվածք ունի, ևս մեկն էլ` ազդրի վզիկի կոտրվածք: Վիրահատության կարիք ունեն, թե ոչ, դեռ վերջնական որոշում չկա»,- հայտնել է հոսպիտալի տնօրենը՝ հավելելով, որ եթե վիրահատության կարիք լինի, անպայման կվիրահատեն:

Արամ Ասատուրյանի տեղեկացմամբ՝ մեքենայում գտնված մյուս զինծառայողները մարմնի տարբեր մասերի սալջարդեր են ստացել:

«Մեզ մոտ տեղափոխված զինվորներից 4-ը հոսպիտալացման կարիք ունեն, 5 զինվոր էլ՝ հսկողության. մի քանի օր կմնան, դուրս կգրվեն: Մյուսները 1-2 օրվա հսկողության կարիք ունեն»,- նշել է նա:

Այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:20
13 Մարտի 2023
Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:50
13 Մարտի 2023
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը
15:54
13 Մարտի 2023
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից (ՎԻԴԵՈ)
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից. ՎԻԴԵՈ
14:49
13 Մարտի 2023
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը
13:01
13 Մարտի 2023
Վիվա–ՄՏՍ–ը պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
Վիվա–ՄՏՍ–ը  պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
12:41
13 Մարտի 2023
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր