«Նովոստի–Արմենիա» գործակալության կոլեկտիվը պարգևատրվել է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան պատվոգրով

14.12.2015, 12:20
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կոլեկտիվը պարգևատրվել է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան պատվոգրով։
 «Նովոստի–Արմենիա» գործակալության կոլեկտիվը պարգևատրվել է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան պատվոգրով

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կոլեկտիվը պարգևատրվել է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան պատվոգրով։

«ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը երախտագիտություն է հայտնում «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կոլեկտիվին բազմամյա և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, որն ուղղված է Հայաստանում և արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության մեդիա–տարածքի ձևավորման գործում կատարած ծանրակշիռ ներդրման համար», – հայտարարեց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` գործակալության 10–ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ պատվոգիրը հանձնելով «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ստեղծվել է 2005 թ.–ի դեկտեմբերի 8–ին։ Իր գործունեության 10 տարվա ընթացքում գործակալությունը կարողացել է ձևավորել իր ոճը, ուրույն տեղ զբաղեցնել մեդիա–տարածքում և ձևավորել ընթերցողների սեփական լսարանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-