ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» (newsarmenia.am) միջազգային լրատվության գործակալության կայքը և «ԱՌԿԱ» (arka.am) գործակալության կայքերը երեքշաբթի ենթարկվել են DDoS հարձակման, ինչի հետևանքով մոտ կես ժամ աղբյուրների հասանելիությունը խոչընդոտված էր:
Ինչպես հաջողվեց պարզել, հարձակումը իրականացվել է Ռուսաստանի IP հասցեներից, ինչը, սակայն, չի նշանակում, որ պատվերն այդ երկրից է եղել:
Այս պահին գործակալությունների կայքերի ադմինիստրացիային հաջողվել է սեփական ուժերով լուծել խնդիրները:
DDoS հարձակման (Distributed Denial Of Service Attack) առանձնահատկությունն այն է, որ չարագործները նպատակ չունեն ապօրինի կերպով ներխուժել պաշտպանված համակարգչային ցանց` տեղեկատվության գողության կամ ոչնչացման նպատակով: Նման հարձակման նպատակը վեբ-հանգույցի աշխատանքը կաթվածահարելն է: -0-