Նիսում կատարված ահաբեկչության զոհ է դարձել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի

18.07.2016, 17:03
Հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի:
Նիսում կատարված ահաբեկչության զոհ է դարձել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի:

Այդ մասին հայտնում է apsny.ge կայքը` հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:

«Ցավոք, ֆրանսիական կողմն այսօր պաշտոնապես հաստատել է հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչության զոհերի թվում 1960 թ.-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ռոման Եկմալյանի առկայությունը: Վերջին տարիներին Եկմալյանն ապրում էր Բելգիայում», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան հյուպատոսական ծառայությունն արդեն հայտնել է դժբախտ լուրը զոհվածի ընտանիքին», - նշվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: -0-