Մոսկվա-Երևան չվերթ է չեղարկվել

07.02.2018, 15:21
Այսօր Մոսկվա-Երևան չվերթ է չեղարկվել։                                    
Մոսկվա-Երևան չվերթ է չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Մոսկվայից Երևան ուղևորվող «Աէրոֆլոտ» ընկերության SU 1868 չվերթը չեղյալ է հայտարարվել:

Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, չվերթը չեղարկվել է տեխնիկական պատճառներով:

«Ուղևորները կկարողանան Հայաստան հասնել մյուս չվերթով», - ասաց նա:-0-