Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Հռոմի Պապին

24.06.2016, 15:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Հռոմի Պապին, ով  մոտ մեկ ժամ առաջ ժամանել է Հայաստան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Հռոմի Պապին
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Հռոմի Պապին, ով մոտ մեկ ժամ առաջ ժամանել է Հայաստան:

Ողջույնի հանդիսավոր արարողությանը կհետևի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Հռոմի Պապի համատեղ աղոթքը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ուրբաթ սկսել է իր ուխտագնացությունը Հայաստան` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։ -0-