ԼՂՀ ԱԳ նախարարը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

07.12.2015, 12:19
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
ԼՂՀ ԱԳ նախարարը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։–0–