416.22
4.82
386.25
+24
Եղանակը Երևանում
Հայ

Կարեն Կարապետյանը կանդամակցի՞ ՀՀԿ–ին, թե՞ ոչ

11:39
05 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն, գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթի հաղորդմամբ, ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։

«Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է»,– նշում են հոդվածի հեղինակները։

Հոդվածի հեղինակները փորձել են ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել, թե Կարեն Կարապետյանին կուսակցությանն անդամակցելու առաջարկ եղե՞լ է։

«Դա պարոն Կարապետյանի և կուսակցության քննարկելու հարցն է։ Մինչև նոյեմբերի 26–ը ժամանակ կա, դանդաղ շտապեք, այդ օրը կգա, և եթե մտնի, մի զարմացեք, եթե չմտնի, էլի մի զարմացեք։ Անկախ այն հանգամանքից նա կուսակցական է, թե ոչ, մեր քաղաքական թիմի անդամ է», – նշել է Շարմազանովը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ
13:48
23 Մայիսի 2023
Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը
ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
12:12
23 Մայիսի 2023
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա
11:28
23 Մայիսի 2023
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է. ՎԻԴԵՈ
09:27
23 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ  
20:39
22 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին