Հայաստանում թվային հեռուստատեսությունը կաշխատի խափանումներով

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են.
18.09.2018թ. - 07.30-09.30
19.09.2018թ. - 07.30-11.30
20.09.2018թ. - 07.30-11.30
22.09.2018թ. - 07.30-11.30
25.09.2018թ. - 07.30-11.30
26.09.2018թ. - 07.30-11.30
«Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–