Հայաստանում նորակոչիկներ տեղափոխող ավտոբուս են «գրոհել». ՊՆ–ն մեկնաբանել է սկանդալային միջադեպը (ՎԻԴԵՈ)
18:30
08 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ընթանում է ձմեռային զորակոչը, որի ժամանակ արդեն գրանցվել է արտակարգ միջադեպ։
Մի քանի մարդատար մեքենաներ հետապնդել են նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչից հետո փողոցներից մեկի խաչմերուկում նրանց հաջողվել է կանգնեցնել այն։ Մարդատար մեքենաներից դուրս եկածները պահանջել են բացել ավտոբուսի դռները և սկսել են հարվածել դռներին։
Ինչից հետո գործողությունները տեղափոխվել են ավտոբուսի սրահ, որտեղ հնչել են հայհոյանքներ և դրանք դադարեցնելու կոչեր, քանի որ «նկարում են»։
Միջադեպը մեկնաբանել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում», – գրել է Հովհաննիսյանն իր Facebook–յան էջում։–0–
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ