424.69
4.85
386.64
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում էլեկտրոնային նոտարի համակարգ կգործարկվի

15:36
19 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Նոտարիատի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները և մի շարք հարակից օրենքներ։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախագծով նախատեսվում է հնարավորություններ ստեղծել «մեկ պատուհանի» սկզբունքով նոտարական ծառայություններ տրամադրելու համար։

«Մասնավորապես, նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ, որը թույլ կտա իրականացնել նոտարական գործողություններ` էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ։ Ամեն ինչ կիրականացվի միասնական համակարգի միջոցով, ինչը թույլ կտա կրճատել ժամանակն ու ռեսուրսները, ինչպես նաև խուսափել փաստաթղթերի կեղծիքներից», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` օրինագծով նաև առաջարկվում է ներդնել լիազորագրերի էլեկտրոնային ռեեստր, ինչը կնվազեցնի դրանց կեղծման ռիսկը։ Նախատեսվում է նաև գործարկել կտակների և ժառանգության մասին գործերի էլեկտրոնային ռեեստր` բարձրացնելով դրանց ընթացակարգերի իրականացման անվտանգությունը։

Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև դյուրացնել և ավտոմատացնել ժառանգության հետ կապված բոլոր ընթացակարգերը։

Նորամուծությունների թվում նա նաև նշեց նոտարների պատասխանատվության ավելացման հարցը, նրանց կողմից որակյալ նոտարական ծառայություններ տրամադրելու երաշխիքը։

«Կարևոր նորամուծություն է նաև նոտարների նկատմամբ պահանջների ավելացումը, մասնավորապես, սահմանված է տարիքային ցենզ (25 տարեկան), պարտադիր պահանջվում է մեկ տարվա ստաժ, ինչպես նաև ներդրվել են նոտարների նյութական պատասխանատվության մեխանիզմներ, ովքեր պարտավոր կլինեն փոխհատուցել անզգուշության հետևանքով հասցված վնասը», – ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ կստեղծվի պահուստային ֆոնդ, որտեղից կտրամադրվեն փոխհատուցումները։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:08
01 Մայիսի 2023
ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
Այսօր ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
12:20
01 Մայիսի 2023
Ձմեռ՝ մայիսին. Արագածոտնում ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Այսօր՝ մայիսի 1-ին Արագածոտնի մարզում ձյուն է տեղացել. ՎԻԴԵՈ
10:45
01 Մայիսի 2023
«ԱՌԿԱ» գործակալությունը տոնում է 27–ամյակը
Հայկական մեդիադաշտի առանցքային դերակատարներից մեկը` «ԱՌԿԱ» գործակալությունը, անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում փոքր գործակալությունից վերածվել է հսկա մեդիահոլդինգի
01:12
30 Ապրիլի 2023
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
01:05
30 Ապրիլի 2023
Թուրքիան առանց պատճառ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
23:06
29 Ապրիլի 2023
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
11:26
29 Ապրիլի 2023
Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում
Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում
20:54
28 Ապրիլի 2023
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
15:03
28 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
13:50
28 Ապրիլի 2023
Պապիկյանն ու ռուս խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը քննարկել են օպերատիվ իրավիճակը խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
Պապիկյանը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը
13:30
28 Ապրիլի 2023
ՊՊԾ պետ է նշանակվել
Հայաստանում ՊՊԾ պետ է նշանակվել
12:46
28 Ապրիլի 2023
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել