Հայաստանի խմելու ջուրը անվտանգ է և ամենամաքուրը. հայ մասնագետները հերքում են բրիտանական «գիտնականներին»

13.07.2016, 18:33
Հայաստանի խմելու ջուրը միկրոկենսաբանական տեսանկյունից լիովին անվտանգ է:
Հայաստանի խմելու ջուրը անվտանգ է և ամենամաքուրը. հայ մասնագետները հերքում են բրիտանական «գիտնականներին»
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խմելու ջուրը միկրոկենսաբանական տեսանկյունից լիովին անվտանգ է, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը` մեկնաբանելով բրիտանացիների կողմից կազմված` վնասակար խմելու ջուր ունեցող երիկրների ցուցակը:

Չորեքշաբթի բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է քարտեզ, որտեղ նշված են վնասակար խմելու ջուր ունեցող երկրները, որոնց ցանկում էր ներառվել նաև Հայաստանը:

«Հայաստանի ջուրը անվտանգ է, այն հանգիստ կարելի է խմել ծորակից, քանի որ այն քլորավորվում է: Առողջապահության նախարարությունը և կազմակերպությունները, որոնք սպասարկում են ջրային ռեսուրսները, վերահսկում են խմելու ջրի որակը ամեն օր, և որևէ խախում հայտնաբերելու պարագայում` անմիջապես ձեռնարկում են ահրաժեշտ գործողություններ», - հայտարարեց Բաբայանը:

«Ինձ զարմացրեց այդ հրապարակումը: Անվանել հայկական ջուրը անվտանգ... Ընդհակառակը, այն մեզ մոտ ամենամաքուրն է», - ավելացրեց նա:

Մասնագետի խոսքով, Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում խմելու ջրից թունավորման ոչ մի դեպք չի գրանցվել: «Նման դեպքեր եղել են երեք տարի առաջ` Վանաձորի վթարի հետևանքով, սակայն դրանից հետո դեպքեր չեն գրանցվել», - ասաց Բաբայանը:

Չորեքշաբթի «Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացրել է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2016թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4254 փորձանմուշ:

«Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների` ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին», - նշել են «Երևան Ջուր» ընկերությունից: -0-