Հայաստանի հյուսիսում իսկական ձմեռ է, ձյան ծածկի բարձրությունը 30 սմ է (ՖՈՏՈ)
13.12.2018,
11:06
Հայաստանի հյուսիսում իսկական ձմեռ է, ձյան ծածկի բարձրությունը 30 սմ է:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստանի հյուսիսում իսկական ձմեռ է։
«Ամասիան այսօր առավոտյան։ Ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30սմ-ի», – գրել է Սուրենյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկարներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11–ին Սուրենյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 12-13-ը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային բնակավայրերում ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև։ Առանձին վայրերում նաև սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։–0–