438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. ՍԱՊԾ–ը ներկայացնում է խմբաքանակները

11:58
11 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից, հաղորդում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: 

Գերատեսչությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար ՝

  • սառեցված հավ ամբողջական «Բայսադ» (սալմոնելա), արտադրված 06.01.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ,
  • սառեցված հավի թևեր «Պտիցեկոմբինատ» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 17.04.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ,
  • սառեցված հավի թևեր «Ռեսուրս» (ՄԱՖԱՄ), արտադրված 04.05.2018թ, պահպանման ժամկետը՝ 6 ամիս, արտադրող երկիրը՝ Ռուսաստան,
  • սառեցված հավի թևեր «Ագրիկոլա Ջանդել» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 19.02.2018թ, պահպանման ժամկետը՝ 2 տարի, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ,
  • սառեցված հավի թևեր «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), արտադրված 05.03.2018թ, պահպանման ժամկետը՝ 9 ամիս, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, պահպանման ժամկետը՝ 1 տարի, ներմուծող՝ «Միթ Իմփորթ» ՍՊԸ,
  • սառեցված հավի բդիկ «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), 03.06.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ:

«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Այս պահին, հետագծելիության սկզբունքով, շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակենք լրացուցիչ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե