Հայ հակերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել ՀՀ անկախության օրը

21.09.2016, 12:03
Armenian Cyber Army հակերների հայկական խումբն ադրբեջանական մի շարք կայքեր է կոտրել Հայաստանի անկախության օրը:
Հայ հակերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել ՀՀ անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Armenian Cyber Army հակերների հայկական խումբն ադրբեջանական մի շարք կայքեր է կոտրել Հայաստանի անկախության օրը: Ինչպես նշվում է ACA-ի Facebook-յան էջում, կոտրվել են մոտ տասնյակ ադրբեջանական կայքեր:

«Շնորհավորելով հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ին տոնվող անկախության տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում ենք խաղաղություն և բարեկեցություն: Շնորհավորում ենք հայ ժողովրդին և Հայաստանն անկախության օրվա առթիվ»,- ասվում է հակերների հաղորդման մեջ:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել:

Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-