ՀՀ վարչապետը Facebook–յան էջից կոչով դիմել է ցուցարարներին (ՎԻԴԵՈ)

02.10.2018, 23:48
Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջից կոչով դիմել է ցուցարարներին։
ՀՀ վարչապետը Facebook–յան էջից կոչով դիմել է ցուցարարներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջից կոչով դիմել է ԱԺ–ի  շենքի մոտ հավաքված ցուցարարներին` հորդորելով դադարեցնել պատգամավորների հասցեին հնչող ցանկացած անձնական վիրավորանքներն ու թույլ տալ նրանց ազատորեն մուտք գործել և դուրս գալ ԱԺ շենքից։   

«Ոչ ոք չպետք է վիրավորի մյուսի անձնական արժանապատվությունը, այդ թվում` ֆիզիկական անվտանգությունը։ Դա շատ կարևոր է», – նշել է ՀՀ վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է ԱԺ–ում, նա բանակցում է քաղաքական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ։ 

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։ 

Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։

Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։–0–