ՀՀ նախագահը շնորհավորել է Կվիրիկաշվիլուն Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

30.11.2016, 13:58
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահը շնորհավորել է Կվիրիկաշվիլուն Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

«ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստեն հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Վրացական խորհրդարանի պատգամավորները հաստատել են Գիորգի Կվիրիկաշվիլուն երկրի վարչապետի պաշտոնում նոյեմբերի 26-ին: Երկրի նոր խորհրդարանում, որը սկսել է իր աշխատանքը նոյեմբերի 18-ին, սահմանադրական մեծամասնությունը (150 տեղերից 115-ը) պատկանում է «Վրացական երազանք» կուսակցությանը: Նոյեմեբրի 18-ին կուսակցությունը առաջարկել է Կվիրիկաշվիլուն, ով 2015 թ.-ի դեկտեմբերի 29-ից զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, նորից ղեկավարել կառավարությունը: -0-