ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ

18.09.2016, 19:25
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ։
ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կիրակի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանը մաղթել է ռեժիսորին քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:

«Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին:

Հայ և արտասահմանյան հեղինակների գործերի Ձեր բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի հանդիսատեսի կողմից», - նշվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: -0-