ՀՀ նախագահը Հայաստանի առաջին նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։
«Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը», – հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–