412.75
5.12
388.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահ. Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում

19:51
23 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: 

Մինչ այդ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար: 

Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ և արարողության պատեհ առիթով նաև հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա և նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

«Հարգելի՛ գործընկերներ, Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի: Հայ իրավական միտքը զարգացման շատ կարևոր ճանապարհ է անցել: Եվ դեռևս 200 տարի առաջ Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով և խոսել ինստիտուտների կարևորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետությունների կայացման համար:
Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար և, իհարկե, շատ կարևոր է լինելու նաև այն մարդկանց համար, ովքեր երբևէ մտնելու են այս դահլիճ», – նշել է ՀՀ նախագահը` շնորհավորելով լավ նախաձեռնության և անվանակոչության համար:

«Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է», – ասել է Սերժ Սարգսյանն ու շնորհակալություն հայտնել  Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար` շնորհավորելով նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: 

«Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում: Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին», – ասել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, Հրայր Թովմասյանը նոր մարդ չէ հայկական իրավական հանրության համար:

«Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն: Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին: Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիս և բարի երթ»,- ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և արարողությանը ներկա բոլոր հրավիրյալներին՝ միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ, հավատալով խորհուրդներին, Սահմանադրական դատարանում իր գործունեությունը ցանկացել է սկսել խորհրդանշական քայլով, և ընտրությունը կանգ է առել իր մեջ մեծ խորհուրդ պարունակող այս միջոցառման վրա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է