438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կրթության նախարարը ներկայացրել է 2015 թվականի Հայաստանի բուհերի ազգային վարկանիշավորման արդյունքները

16:25
27 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի լրագրողներին ներկայացրել է 2015 թվականի Հայաստանի բուհերի ազգային վարկանիշավորման արդյունքները:

Վարկանիշավորման նպատակն է ` նպաստել հաստատությունների մրցակցության խթանմանը, շահառուների և հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Այսօր հրապարակվել են ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ այդմ` միասնական վարկանիշով 1-ին տեղում Երևանի պետական համալսարանն է, 2-րդ տեղում՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3-րդ տեղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, 4-րդն Ամերիկյան համալսարանն է, 5-րդը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 6-րդը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 7-րդը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 8-րդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, 9-րդը՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, 10-րդը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 

Արմեն Աշոտյանի խոսքով` Երևանի պետական համալսարանը նախորդ տարի ևս առաջատարն է եղել, և բազմաթիվ ցուցանիշներով ունի դրական միտումներ:

 «Այս գործիքը կիրառում ենք արդեն երեք տարի, և մշտապես կատարելագործելով այն` համահունչ ենք դարձնում հասարակության, տնտեսության պահանջներին: Համադրելի չափանիշների հիման վրա այս տարի փորձել ենք տալ նաև համընդհանուր վարկանիշ, որովհետև մինչ այդ աշխատում էինք բացառապես հատվածական սկզբունքով: Մշակել ենք մեթոդաբանություն, որը թույլ է տալիս համեմատել նաև տարբեր բուհեր՝ ելնելով մի խումբ ցուցանիշներից, որոնք ընդհանուր են բուհերի համար՝ անկախ իրենց մասնագիտական կամ կրթական ծառայությունների քանակից և ուղղություններից»,-նշել է Արմեն Աշոտյանը» 

Անդրադառնալով վարկանիշավորման հիմնական նպատակներին. «Հասարակությանը տալ հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա, թե ինչպիսի կրթական որակ, առաջնահերթություններ ունենք մեր բուհական համակարգում, թույլ տալ դիմորդներին՝ կատարել համապատասխան մասնագիտական ընտրություն՝ ելնելով այս կամ այն ցուցանիշից, հաջորդ նպատակը, իհարկե, մրցակցության խթանումն է, ինչը նույնպես նպաստում է բուհական համակարգում որակի բարձրացմանը, մյուսը՝ թափանցիկության կարևորագույն գործոնն է: Չկա որևէ վարկանիշ, որից բոլորը գոհ լինեն, անգամ միջազգայնորեն ճանաչված վարկանիշները»,-նշել է նա:

Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող առաջատար բուհերն են` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, Հայ-ռուսական սլավոնական համալսարան, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, բակալավրական ու մագիստրոսական և երեք ու ավել մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` Հայաստանի ամերիկյան համալսարան, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ, Երևանի «Գալիք» համալսարան, «Մարտիգ» Արտաքին տնտեսական կապերի համալսարան, միայն բակալավրական մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` Վարդենիսի «Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ», Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ համալսարան», «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան, արվեստի բուհերն են` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»:

Նշենք, որ գործընթացի իրականացման համար մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ 

Բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների, ինչպես նաև առանձնացվել են արվեստի բուհերը։ Մշակված հարցաթերթերի հիման վրա հավաքագրվել է ողջ պահանջվող տեղեկատվությունը, իրականացվել են բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ բուհերի դասախոսների, շրջանավարտների և գործատուների  շրջանում։

Հաշվի առնելով, որ մեր երկրում կրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում՝ բուհերի վարկանշավորման համակարգը նույնպես ենթակա է անընդհատ փոփոխության և կատարելագործման: 2013 և 2014 թվականների փորձնական վարկանիշավորման արդյունքում ճշգրտման են ենթարկվել բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի ցուցանիշները, դրանց կշիռներն ու հաշվարկի միավորային համակարգերը: 

Այս տարի իրականացվել է նաև ՀՀ բուհերի մեկ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորում։

Պատրաստի արդյունքները հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար ստեղծվել և գործում են «Բուհերի ազգային վարկանիշավորման ազգային համակարգ» http://ranking.armedu.am/ և «ՀՀ բարձրագույն ուսումնական միասնական ցանկով վարկանիշավորման ազգային համակարգի» http://rank.armedu.am/ ինտերնետային կայքերը, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ բուհերի վարկանիշավորումների իրենց նախընտրած սանդղակները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ