ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ և ռազմական դրություն հայտարարելու իրավունք կստանա

15.06.2017, 14:18
Երկրում արտակարգ և ռազմական դրություն հայտարարելու իրավունքը ՀՀ նախագահից կանցնի կառավարությանը:
ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ և ռազմական դրություն հայտարարելու իրավունք կստանա
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի/Նովոստի-Արմենիա/. Երկրում արտակարգ և ռազմական դրություն հայտարարելու իրավունքը ՀՀ նախագահից կանցնի կառավարությանը:

Համապատասխան օրինագծերը հինգշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Գործող օրենքներում փոփոխություններն ու լրացումները կատարվել են` դրանք 2015 թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։

ՀՀ կառավարությունը օրինագծերը կներկայացնի ԱԺ–ի քննարկմանը։

Հայաստանում Սահամանադրական բարեփոխումների ընդունումից հետո երկիրը անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.-ը: 2018 թ.-ին նոր նախագահին կընտրի Հայաստանի խորհրդարանը:-0-